ARM | RUS |

Շնորհակալ եմ ճակատագրին, որի շնորհիվ ես հիմա ունեմ 3 մայր

07.06.25 | 15:05

Վանաձորի մանկատան սենյակում Արթուրը կուչ եկած հեկեկում էր: Քրիստինան՝ Արթուրի զույգ քույրը, կողքին նստած փորձում էր հանգստացնել նրան: Հերթական անգամ մանկատան ավելի մեծ սաները գողացել էին Արթուրի նապաստակին, որին նա գնել էր իր և Քրիստինայի օրապահիկները հավաքելով, մորթել ու կերել էին: Արթուրը նայում էր Քրիստինային ու ավելի խորը ցավ ապրում, նա իր 8 տարեկան հասակում արդեն գիտակցում էր, որ պետք է հոգ տանի նաև քրոջ մասին, սակայն ինչպե՞ս, եթե չի կարողանում անգամ նապաստակին պաշտպանել, քրոջն ինչպե՞ս է պաշտպանելու: Արթուրի արցունքները սառեցին, նրա փոքրիկ ուղեղում մի միտք ծագեց՝ եթե ինձանից գողանում են, ապա ես էլ պետք է գողանամ… Արթուրն ու Քրիստինան հայտնվել էին Վանաձորի մանկատանը 1.5 տարեկանում: Արթուրն աղոտ հիշում էր, որ Դոնի Ռոստովից Հայաստան տեղափոխվելուց հետո մայրը նրանց բերեց Վանաձորի մանկատուն և այդ օրվանից նրանք այլևս չէին տեսել մորը: Երբեմն նրանց այցելում էին մորական տատիկը, մորաքույրը, և ամեն անգամ այն հարցին, թե երբ են իրենց տուն տանելու, նրանք սկսում էին պատմել իրենց ծանր ու դաժան կյանքի մասին՝ հերթական անգամ երեխաների սպասող սրտում կոտրելով հույսը, որ մի օր վերջապես նրանք տուն են վերադառնալու: «Հիշում եմ, թե ինչպես մորաքույրս այցերից մեկի ժամանակ ինձ տխուր լուր հայտնեց՝ մահացել է պապիկդ: Ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պետք է անեի այդ լուրը լսելիս, ես չէի հասկանում՝ տխրե՞մ վերացական պապիկի համար, ում երբեք չեմ տեսել, վշտանա՞մ պապիկի համար, ում ես ոչ ճանաչել եմ, ոչ էլ պետք եմ եղել իրեն: Ես ծանր հոգոց հանեցի, ասելու ոչինչ չկար»,- պատմում է Արթուրը: Արթուրի և Քրիստինայի մանկատան հիշողությունները շատ ծանր են, նրանք մինչ օրս չեն կարողանում մոռանալ, թե ինչպես էին ամեն օր սրտատրոփ սպասում, որ մայրը վերջապես գալու է իրենց հետևից և երբ օրը վերջանում էր, Քրիստինան լացելով Արթուրին հարցնում էր. -Եթե մաման չգա, մենք ուրիշ մամա չե՞նք կարա ունենալ, չէ՞… Արթուրը շատ էր ուզում Քրիստինային ասել, որ կարող են ունենալ, բայց գիտեր, որ Վանաձորի մանկատնից երեխաներին հիմնականում որդեգրում էին ֆրանսիացի ընտանիքները և բացառապես նորածին կամ շատ փոքր երեխաներին, իսկ ինքն ու Քրիստիանան արդեն 9 տարեկան էին ու գրեթե անհնար էր, որ նրանց որդեգրեին: «Ամեն անգամ, երբ որդեգիր ծնողներ էին գալիս մանկատում, հոգիս տակնուվրա էր լինում, միշտ աննշան հույս ունեի, որ կարող է մեզ նկատեն, բայց տարիներն անցնում էին ու մեր օրերն էլ մնում անփոփոխ: Գրեթե ամեն օր ես պատժվում էի գողության համար, բայց դա ինձ չէր կանգնեցնում: Ես գողանում էի ամեն օր ամեն տեղից՝ դպրոցից, մանկատնից, այգիներից, բոլոր հնարավոր տեղերից, դա կարծես թե ինձ համար փրկօղակ էր դարձել, այդ կերպ իմ մանկական ուղեղով փորձում էի վերականգնել արդարությունը՝ ինձանից գողացել են մանկությունս, ընտանիքս, գողանում են այն ամենն, ինչ ինձ համար թանկ է, ես էլ կգողանամ այն, ինչ կարող եմ»,- պատմում է Արթուրը մանկատան իր հիշողություններից: Արթուրն ու Քրիստինան շատ լավ հիշում են այն օրը, երբ իրենց կյանքն ամբողջովին փոխվեց: Արթուրը հերթական անգամ պատժվել էր գողության համար և մանկատան սենյակներից մեկում կուչ եկած նստած էր, երբ նրան նկատեց Անուշը, ով զբաղվում էր Իտալիա երեխաների որդեգրություններով: Արթուրը նկատել էր Անուշին, սակայն որևէ ռեակցիա չտվեց, քանի որ արդեն ամբողջովին կորցրել էր հույսը, որ իրենց հետևից որևէ մեկը կարող է գալ: Նա գրեթե համակերպվել էր այն վիճակի հետ, որ մինչև չափահասություն իր կյանքն անցնելու է մանկատան տխուր և անհեռանկարային պատերի ներքո, և միակ հետաքրքրությունը դպրոց հաճախելն է լինելու: Այլևս հույս չուներ ոչ մորից, ով որևէ անգամ չէր այցելել իրենց, ոչ հարազատներից, ովքեր տարին 1 անգամ գալիս էին իրենց խնդիրները պատմելու, իսկ որդեգրվելն էր բացառում էր: Այս հանդիպումից կարճ ժամանակ անց Վանաձորի մանկատուն այցելեց իտալացի մի ընտանիք: «Հիշում եմ՝ մենք տղաներով ղուշ և գիր էինք խաղում, թե փոքր երեխաներից ում հետևից է եկել այդ ընտանիքը: Հանկարծ մանկատան աշխատակիցն ինձ ձայն տվեց, պարզվեց իմ ու Քրիստինայի համար էին եկել: Չեմ կարող նկարագրել ապրումներս, ուզում էի ամուր գրկել Անուշին, անդադար համբուրել, չէի կարողանում հավատալ, որ վերջապես ընտանիք ենք ունենալու, վերջապես ավարտվելու է մանկատան այս դաժան իրականությունը»,-պատմում է Արթուրը: Արթուրն ու Քրիստինան Պաստորելլո ընտանիքի կողմից որդեգրվեցին 2008 թվականին: Արթուրը հիշում է, որ իրենք դատարան գնացին տալու իրենց համաձայնությունը, քանի որ արդեն 10 տարեկան էին և դա պարտադիր էր որդեգրման համար. «Ես Անուշից հեռախոս խնդրեցի, վերջին անգամ զանգեցի մորս և աղաչեցի, որ գա մեր հետևից, ասացի նրան, որ մեզ որդեգրում են, նա շատ սառը տոնով ասաց, որ ոչինչ չունի մեզ տալու և սա մեր վերջին հնարավորությունն է, մենք պետք է որոշենք ուզում ենք ընտանիք ունենալ, թե մնալ մանկատանը: Այսօր ես շնորհակալ եմ նրան, քանի որ ես ու Քրիստինան հիմա ունենք 3 մայր՝ մեր բիոլոգիական մայրը, ով մեզ կյանք է պարգևել, մեր որդեգիր մայրը,ով մեզ ապագա տվեց և Տիրամայրը, ով երբեք չլքեց մեզ»: Արթուրն Իտալիայում սովորեց և ավարտեց Պադովայի համալսարանի գյուղատնտեսական բաժինը: Այժմ նա աշխատում է մի շարք գյուղատնտեսական նախագծերի վրա, այս ընթացքում նա այցելել է Հայաստան, գտել իր բիոլոգիական մորը, սակայն նրա հետ հարաբերություններ դեռ չի հաստատել. «Այն ժամանակ ես դեռ պատրաստ չէի: Ես ուզում էի ֆինանսապես կայանալ, նոր նրան հանդիպել, որպեսզի կարողանամ օգնել նրան: Հիմա արդեն պատրաստ եմ, հոկտեմբերին գալու եմ Հայաստան, անպայման հանդիպելու եմ բիոլոգիական մորս՛՛,- ասում է Արթուրը: Իր որդեգիր մոր՝ Մարիզայի շնորհիվ Արթուրը կարողացավ հաղթահարել մանկական տրավմաները, այժմ նա իրեն համարում է ամենաերջանիկ և հաջողակ տղամարդկանցից մեկը: «Երազանք ունեմ, որ մի օր գամ Հայաստան և զբաղվեմ գյուղատնտեսությամբ: Ես սիրում եմ Հայաստանը՝ չնայած որ ունեմ դաժանագույն հիշողություններ մանկատան տարիներից: Ես միայն վիրավորված եմ, թե ինչպես որոշ մարդիկ շահարկեցին Իտալիա որդեգրված երեխաների հարցը՝ անվանելով մեզ վաճառված: Երանի թե այդ մարդիկ իմանային, թե ինչ ողբերգության միջով ենք մենք անցել, թե մեզ բաժին հասած դաժան ճակատագիրն ինչ հրաշքով է ստացվել փոխել, երանի թե այդ մարդիկ մի փոքր հասկանային, թե ինչ է նշանակում ընկնել մութ, անեզր անդունդ և հետո Աստծո կամքով դուրս գալ այդ մղձավանջից: Իտալիայում որդեգրվելը փրկություն էր իմ ու Քրիստինայի համար, թող օրհնված լինեն այն մարդիկ, կառույցները, ովքեր հնարավորություն տվեցին մեզ հասկանալու, թե ինչ է ընտանիք, ինչ է լինել սիրված զավակ, ստանալ սեր և ջերմություն: Թող օրհնված լինի Անուշը, ով մեզ ապրելու հնարավորություն տվեց»: Արթուրն Իտալիայում ակտիվ ներգրավված է հայ համայնքի կյանքում, պահպանում է հայկական արմատները և հպարտանում հայ լինելով: 3-րդ նկարում Արթուրն «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանի հետ է հայ համայնքի հերթական միջոցառումներից մեկի ժամանակ:

Պատմությունը գրվել է Արթուր Պաստորելլոյի խոսքերից:

2025-06-07Հետաքննող լրագրող Անի Հովհաննիսյան


Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44