Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:
Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ բավարարելու մասին վճիռներ: Վճիռներով դադարեցվել են՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը, Թատերական փողոցի թիվ 18/6 հասցեում գտնվող՝ 322.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը, Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 360.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռներն օրինական ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից մեկ ամիս անց: Հիշեցնենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանողի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում էր ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը: Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել էր Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցումը. հողամասը վերադարձվել էր համայնքին: Վերոնշյալ 16 հայցադիմումներից ևս մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55