Իրանի Կարմիր մահիկը հայտարարում է, որ Իսրայելի հարվածներից վնասվել է հինգ հիվանդանոց: CNN-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։ Պարզ չէ, թե կոնկրետ որ հաստատություններն են տուժել և երբ է վնասը տեղի ունեցել։ Փիրհոսեյն Քոլիվանդն ուրբաթ օրը պետական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ ասել է, որ կոտրվել են ապակե պատուհանները, պայթյուններից առաջացած ծխի պատճառով հիվանդների մոտ շնչառության հետ կապված դժվարություններ են առաջացել։
Նրա խոսքով, հիվանդանոցները ուղղակիորեն թիրախավորված չեն եղել, բայց օգնության խումբը միջադեպերի մասին կբարձրացնի միջազգային դատախազների առջև, քանի որ հակամարտության ժամանակ հիվանդանոցների վրա հարձակումը մարդասիրական միջազգային իրավունքի խախտում է։ «Մենք Իսրայելի ռեժիմի հարձակումները, որոնք հակասում են միջազգային սկզբունքներին, որպես փաստաթուղթ ուղարկել ենք միջազգային հաստատություններին», - IRNA-ին ասել է Քոլիվանդը։ Նշենք, Իսրայելը երեկ հայտարարել է, որ իր խոշոր հիվանդանոցներից մեկը՝ Սորոկա բժշկական կենտրոնը, հինգշաբթի օրը վնաս է կրել իրանական հարվածից։ Իրանը հերքել է Իսրայելի մեղադրանքները՝ հաստատությունը դիտավորյալ հարվածելու վերաբերյալ։
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
16:26 20.06.25
13:03 20.06.25
13:46 20.06.25
13:03 20.06.25
14:11 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03