ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը ուշադրության կենտրոնում է պահում Ճամբարակում պայթյունից հետո առաջացած վնասների վերացման գործընթացը։ 2025 թվականի հունիսի 11-ին մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Դեպքից անմիջապես հետո ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄՍԾ-ի, ՆԳՆ փրկարար ծառայության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։ Միջոցառումների ընթացքն ու արդյունքները քննարկվել են ՀՀ ՏԿԵ նախարարությունում, որտեղ մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խմբի խորհրդակցություն։ Քննարկման ընթացքում ներկայացվել են մինչ օրս իրականացված գործողությունները և առկա խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պայթյունից տուժած բնակիչների սոցիալական աջակցությանը և նրանց բնակապահովման հարցերի լուծմանը։ Քննարկվել են նաև առաջիկա քայլերը՝ ներառյալ տուժածների ժամանակավոր և մշտական կացության ապահովման տարբերակները։ Մարզային իշխանությունները և ոլորտային գերատեսչությունները շարունակում են համակարգված աշխատանք իրականացնել՝ ապահովելու տուժածների կարիքներն ու բարեկեցությունը։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55