Դատավոր Մասիս Մելքոնյանը 2 ամսով կալանավորեց Միքայել Սրբազանին։ Դատավորը որոշել է նաև սահմանափակել Սրբազան հոր շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների։ Սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե երբ վարույթն ավարտվի, կհրապարակեն դատական նիստի ձայնագրությունը, որ այս իրավական խայտառակությունը, դատավորի մասնագիտական ոչ անկախ ու ոչ պրոֆեսիոնալ վիճակն ակնհայտ լինի։ Փաստաբանական խումբն ասաց, որ Միքայել Սրբազանը պատրաստ էր այս որոշմանը, անզոր դատավոր Մասիս Մելքոնյանից այլ բան չէին սպասում։ Միքայել Սրբազանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։ Փաստաբանական թիմը կբողոքարկի որոշումը։
Հիշեցնենք՝ իրավապահները երեկ ներխուժել էին Շիրակի թեմի առաջնորդարան, տակնուվրա արել Սրբազան Հոր սենյակը, փշրել Սուրբ Հաղորդության համար նախատեսված նշխարը։ Միքայել Սրբազանը, սակայն, առաջնորդարանում չէր, նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում էր Քահանայաց ժողովին։ Այնուհետև իրավապահները ներխուժել էին Մայր Աթոռ, փորձել բերման ենթարկել Սրբազան Հորը։ Միքայել Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստ է ինքնակամ գնալ ու ներկայանալ Քննչական կոմիտե, ժողովուրդը, սակայն, թույլ չէր տվել։ Երկար փորձերից հետո միայն Սրբազան Հորը հաջողվեց դուրս գալ Մայր Աթոռից ու ներկայանալ Քննչական կոմիտե, որտեղ էլ որոշվել էր Սրբազանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել։ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03