Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ժողովածուի տողերում ռուս բանասեր Նատալյա Գառնիցը երգում է Նաիրյան երկրի հազարամյա պատմությունն ու մշակույթը, անցյալի և ներկայի հայ բանաստեղծներին ու փիլիսոփաներին, նրանց խոսքի գեղեցկությունն ու հարստությունը, նուրբ, զգայուն հոգին և նրանց ստեղծագործությունից ճառագող լույսը։ Հուլիսի 10-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը և գրական-երաժշտական երեկոն՝ կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա, գրքում տեղ գտած բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի համաշխարհային պրեմիերան:
Երեկոյի ժամանակ նաև կբացահայտվի Հայաստանի հանդեպ ունեցած Նատալյա Գառնիցի յուրահատուկ սիրո գաղտնիքը։ Գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազատ է: Նատալյա Գառնիցի համար տարբեր դարաշրջանների վառ պատկերները, ինչպես նաև հայկական և արևելյան մոտիվների գրավիչ գեղեցկությունը դարձան ոգեշնչման անսպառ աղբյուր։ «Հայկական տետր»-ն ընդգրկում է բանաստեղծություններ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Թլկուրանցուն, Գրիգոր Ախթամարցուն, Քուչակին, Սայաթ Նովային, Եղիշե Չարենցին, կա անդրադարձ հայ հեթանոս աստվածներին՝ Աստղիկ, Վահագն, գովերգվում է մեր լեռնաշխարհի բնությունը, գեղատեսիլ վայրերը՝ Լոռի, Օշական, եկեղեցիների ճարտարապետությունն ու պատմությունը: Թեև բանաստեղծությունները գրված են ռուսերեն լեզվով, հեղինակն օգտագործում է նաև հայերեն բառեր՝ հայրեններ, կռունկ, սազ, զուռնա, փշատ և այլն: Այս ամենի մեջ արտահայտված է հայ մշակույթի ու պատմության մասին հեղինակի խորը գիտելիքներն ու ակնածանքը, հայ ժողովրդի ու բնաշխարհի հանդեպ նրա ջերմ ու զգացմունքային կապը: Նատալյա Գառնիցը ծնվել է 1950թ.-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեցվի բանասիրական բաժինը: Արևելքի հանդեպ իր սիրուն հագուրդ տալու նպատակով՝ ֆակուլտատիվ այցելել է արևելագիտության բաժնի դասախոսություններին և համալսարանն ավարտելու պահին ազատ տիրապետում էր պարսկերեն լեզվին: Գառնիցը գրել է վաղ հասակից, դա նրա համար շատ բնական և օրհասական պահանջ էր: Այնուամենայնիվ, նա իր առաքելությունը գտավ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: Տարիներ շարունակ աշխատելով Լենինգրադի դպրոցներից մեկում՝ իր ողջ սերն ու մասնագիտական խորը գիտելիքներն է փոխանցել աշակերտներին՝ այդ թվում նաև սերը դեպի հայ գրականությունը: Գառնիցի երախտագետ աշակերտներից է Վասիլի Պասեչնիկը՝ այժմ հաջողակ գործարար, արվեստի մեծ մեցենատ, ով նաև Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ է: Պասեչնիկը 2024թ.-ին Երևանում հրատարակում է սիրելի ուսուցչուհու բանաստեղծությունների «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուն: Պասեչնիկը նշում է. «1980-ականներին ես բացահայտեցի Հայաստանը իմ ուսուցչուհի Նատալյա Գառնիցի արվեստի շնորհիվ: Հին հայկական մշակույթի հանդեպ սերը մնաց ինձ հետ տասնամյակների ընթացքում և խթան հանդիսացվ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամին աջակցելու հարցում: «Հայկական տետր»-ի հրատարակումը երկու ընտանիքների, բանաստեղծուհու և իմ, համատեղ ցանկությունն է, ինչի շնորհիվ Նատալյա Գառնիցի արվեստը հասանելի կդառնա աշխարհում, և առաջին հերթին՝ Հայաստանում: Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի մեր մշակույթները լսեն, ճանաչեն և սիրեն միմյանց»:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47