«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմը կլինի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի։
Իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը՝ Ջաֆար Փանահին, անցած տարի՝ 2024-ին, առաջին անգամ 15 տարվա արգելքից հետո Երևանում մասնակցել էր 21-րդ «Ոսկե ծիրան»-ին որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվել էր Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Նրա ներկայությունը դարձել էր ոչ միայն մշակութային իրադարձություն, այլ նաև՝ քաղաքական և մարդկային հաղթանակ։ Հայտնի ռուս կինոգետ Անտոն Դոլինը, ով անցյալ տարի փառատոնի ժամանակ Երևանում ներկայացրել էր Փանահիի մասին իր հեղինակած գիրքը, Կաննի 2025 թվականի իր ռեպորտաժում հատուկ ընդգծել էր, որ Փանահիին հանդիպել է 2024–ի ամռանը Երևանում, «Ոսկե ծիրան»-ի օրերին։ Նա հրապարակել էր նաև լուսանկար և հիշեց, որ «Ոսկե ծիրան»-ն էր առաջին փառատոնը, որ հրավիրեց Փանահիին։ Այսպիսով Փանահիի վերադարձը մեծ փառատոնների բեմեր սկսվեց հենց Երևանից։ 2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը։ «Արդեն երկու տասնամյակից ավելի՝ «Ոսկե ծիրան»-ը մնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի՝ ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և ռեժիմներից անկախ կինոյի աջակցման բացառիկ առաքելությունը։ Ջաֆար Փանահիի ներկայությունը «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը դրա վառ ապացույցը կդառնա»,- նշում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից
16:50
16:49
14:23
14:07
13:52
13:37
13:16
12:44
12:17
11:49
11:35
11:15
10:45
10:27
10:02
21:35
19:08
18:45
18:18
18:03
13:16 12.07.25
14:07 12.07.25
13:52 12.07.25
11:49 12.07.25
11:15 12.07.25
13:37 12.07.25
12:44 12.07.25
10:27 12.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03