ԵՄ համար կարևորագույն հարցերից է սկսնակ ձեռնարկություններին ֆինանսավորումը: Այդ առումով պետք է շատ բան անենք տարբեր հիմնադրամներով,- Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում կայացած ասուլիսում ասաց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:
Նա կարևորեց պետական կառավարման, արդարադատության ոլորտում բարեփոխումները՝ որպեսզի ապահովվի ավելի բարձր թափանցիկություն, ինչը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը: ԵՄ պաշտոնյան համոզված է՝ փոքր և միջին ներդրողներ ավելի շատ կարող են երկրները ներգրավել այն ժամանակ, երբ ներդրողները հավատացած լինել, որ դատական համակարգը բարձրակարգ է և անկախ:
Յոհանես Հանը կարևորեց նաև էներգետիկ, տրանսպորտային կապակցվածությունը, ինչի համար անհրաժեշտ է ճանապարհների, երկաթուղիների կառուցում:
Ասուլիսին ներկա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը նշեց, որ Արևելյան գործընկերությունը Եվրամիության երկրների համար կարևոր է, կարևոր է նաև այն վեց պետության համար, որոնք Արևելյան գործընկերության մասնակիցներ են:
«Հավատացած ենք, որ Եվրամիությունը կարող է կամուրջ լինել Եվրոպայի 28 և Արևելյան գործընկերության 6 երկրի միջև»,- նշեց նա:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44