Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աբու Դաբիում։ Թեև հանդիպումը ներկայացվել է մշուշոտ դիվանագիտական բառապաշարով և մշակված պաշտոնական հայտարարություններով, դրա հետևանքները սկսում են արդեն պարզ դառնալ։ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի։ Սա մանրուք չէ, այլ լուրջ ռազմավարական ու քաղաքական զիջում՝ ուղիղ հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հերթական ճեղք՝ մեր պետության արդեն իսկ փխրուն հիմքերում։
Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Այժմ Փաշինյանը մեկնել է Բրյուսել և Փարիզ՝ ենթադրաբար այս խիստ խնդրահարույց գործարքի համար եվրոպական աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն ոչ մի արևմտյան ժպիտ կամ բեմադրված լուսանկար չի կարող փոխել այս նախաձեռնության էությունը։ Իր բովանդակությամբ այն աղետ է Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխանության և ազգային անվտանգության համար։ Փաշինյանի մղումը պայմանավորված չէ խաղաղության համարձակ տեսլականով կամ տարածաշրջանային հաշտեցման սկզբունքային հանձնառությամբ։ Այն շատ ավելի ցինիկ է՝ և շատ ավելի անձնական։ Նրա հիմնական նպատակն 2026-ի ընտրություններից առաջ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ապահովումն է։ Այս նեղ քաղաքական նպատակին հասնելու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն տարածք, այլև արժանապատվություն, արդարություն և հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ։ Ձախողում՝ Արցախը պաշտպանելու։ Ձախողում՝ հայ կյանքերը պաշտպանելու։ Ձախողում՝ ազգային շահը պաշտպանելու։ Նույնիսկ եթէ նման համաձայնագիրը կարող է ժամանակավոր հանգստություն ապահովել՝ ինչը խիստ կասկածելի է, այն չի կարող փոխհատուցել արդեն կրած տարածքային, մարդկային և բարոյական ահռելի վնասները։ Իրականում, այն յոթ տարիներին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, նա առաջնորդել է Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ազգային աղետը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը ոչ միայն հող է կորցրել, այլ նաև վստահություն, ռազմավարական խորություն և դիրք միջազգային ասպարեզում։ Ինչ էլ որ բերի առաջիկա ամիսները, մեկ բան ակնհայտ է և անխուսափելի՝ օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում։ Նրանք բազմիցս ապացուցել են՝ անկարող են առաջնորդել հայ ժողովրդին»,- գրել է Օսկանյանը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47