ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Երկրորդ օրն է՝ այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»:
Ո՞ւմ է այն ուղղված: Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները գոհ ու երջանիկ են: Առայժմ: Թեկուզև իշխանազավթումից ուրախացել էին նաև ներկայիս ընդդիմադիրները, այնուամենայնիվ, կարճ ժամանակ հետո շատերը հասկացան, որ այն փաստացի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր, այլ Արցախի, Հայաստանի և սփյուռքի: Այն Հարավային Կովկասում հայկական գործոնի դեմ էր, այն ցանկացած հայ մարդու դեմ էր, այն նույնիսկ նիկոլական փոքրաթիվ զանգվածի դեմ է: Բացառապես հայկական շահերի վրա կառուցված իր քաղաքականությամբ, Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին: Այդպես պոպուլիստ ընդդիմադիր Նիկոլը՝ Սերժ Սարգսյանից խլված և իրեն տրված իշխանությունը վերածեց Արցախի, Հայաստանի ու սփյուռքի դեմ տարվող քայքայիչ պայքարի: Հիմա ասում են, որ նույն բանն անելու են եկեղեցու դեմ: Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ: Հետո այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի: Դա այլևս պոպուլիստ Նիկոլը չի, դրանք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են՝ ՀՀ դավադիր վարչապետի կատարմամբ: Եթե եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական երկիր և վայ քեզ Առաքյալների Սուրբ եկեղեցի: Հայոց եկեղեցին և նրա հավատավոր զավակները պետք է պահպանեն եկեղեցու ինքնավարությունն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր պահում Արցախի հայկականությունն ու Հայաստանի կենսական շահերը: Այլապես, Նիկոլի համար ի՞նչ տարբերություն Տաթևը, Նորավանքը, թե՞ Գանձասարն ու Ամարասը»:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01