Դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կատարումը, որն ուղղված է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ համագործակցողների դեմ, հայտնում է Reuters-ը։
Այս որոշումը հաջորդել է ապրիլին երկու իրավապաշտպանների կողմից ներկայացված հայցին, որը վիճարկում էր Թրամփի փետրվարի 6-ի հրամանագիրը, որը թույլ էր տալիս կիրառել պոտենցիալ լայնածավալ տնտեսական և ճանապարհորդական պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, ովքեր աշխատում են ՄՔԴ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ ԱՄՆ դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի նկատմամբ հետաքննությունների շուրջ։
Իր որոշման մեջ ԱՄՆ շրջանային դատավոր Նենսի Թորեսենը նախագահի հրամանագիրը որակել է որպես խոսքի ազատության հանդեպ ոչ սահմանադրական ոտնձգություն։
«Գործադիր հրամանագիրը, ըստ ամենայնի, զգալիորեն ավելի շատ է սահմանափակում խոսքի ազատությունը, քան անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար», - գրել է նա։ «Գործադիր հրամանագիրն ամբողջությամբ արգելում է ցանկացած ծառայություն՝ հիմնված այն արտահայտությունների վրա, որոնք օգուտ են բերում դատախազին, անկախ նրանից, թե արդյոք այդ օգտակար ծառայությունները կապված են ՄՔԴ-ի կողմից Միացյալ Նահանգների, Իսրայելի կամ ԱՄՆ այլ դաշնակցի նկատմամբ հետաքննության հետ»։
Գործադիր հրամանագիրը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դատախազ բրիտանացի Քարիմ Խանի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը նույնպես նրան ներառել է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակում, որոնց նկատմամբ կարելի է պատժամիջոցներ կիրառել։
Այդ կարգադրության համաձայն՝ ԱՄՆ այն քաղաքացիները, ովքեր որևէ կերպ աջակցություն կամ ծառայություններ են տրամադրում Քարիիմ Խանին (Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ) կամ պատժամիջոցների տակ գտնվող այլ անձանց՝ կարող են ենթարկվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական պատասխանատվության։ Այս որոշումը դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի և տասնյակ երկրների կողմից։
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03