ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ազդարարված արշավանքն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այլևս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ։ Հայ Եկեղեցու դեմ այս արշավը պարզագրված է իր էությամբ։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ժխտում։ Սա ոչ թե ազատագրում է, այլ՝ օտարում։ Դա ազդարարել ու գլխավորում է այն անձը, ով տարիներ շարունակ կեղծ լիբերալ արժեքների քողի ներքո պայքար է մղում մեր արմատների, մեր պատմության, մեր սրբությունների դեմ՝ հանուն սեփական գոյությունը փրկելու ու երկարաձգելու, իսկ խորը բովանդակային իմաստով` հանուն արմատախիլ անելու մեր հոգևոր վերջին պատվարն ու պատմական հիշողության ամենավերջին շերտը։
Սա պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ ամենավտանգավորը հենց այն է, որ այդ պատերազմն ընթանում է մեր լռության պայմաններում։ Իսկ երբ մենք լռում ենք, նրանք քանդում են։ Երբ մենք անտարբեր ենք, նրանք հանձնում են` փշրելով ու հիմնահատակ անելով մեր վերջին ամրոցները։ Երբ մենք չենք դիմադրում, նրանք որոշում են մեր փոխարեն՝ թե ով ենք մենք, ինչի համար է մեր գոյութունը, և արդյոք արժանի՞ ենք ընդհանրապես շարունակվելու։
Ո’վ հավատավոր հայ ժողովուրդ, ժամանակն է գիտակցել՝ սա մեր վերջի սցենարն է։ Սա այն պահն է, երբ հանրային ու ժողովրդական լռությունը հավասարազոր է հաշտության՝ սեփական կորստի հետ։ Սա այն կետն է, երբ պայքարից հրաժարված ազգը հիշեցնում է արդեն ապրելուց հրաժարված հիվանդի, որը որոշել է մեռնել՝ առանց վերջին անգամ պայքարելու։
Բայց արդյո՞ք դու իրավունք ունես դավաճանել քո ապագա սերունդներին, արդյո՞ք իրավունք ունես մեռնելու։ Ո´չ, քո հավատքի, քո հիշողության, քո ազգի անունից դու պարտավոր ես կանգնել, պաշտպանել ու չթողնել, որ աղանդավորական ոհմակը ու նրա ուղեղների ձևափոխման գործակալները վերացնեն քո հոգևոր վերջին ամրոցը։
Ոտքի կանգնիր, ով հայ ժողովուրդ. սա վերջն է»:
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55