Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի`Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարան ուղարկած և իրեն Սիլիվրիի փակ ռեժիմի բանտից բաց ռեժիմի բանտ տեղափոխելու պահանջով խնդրագիրը մերժվել է դատարանի կողմից:
Սամասթը, պնդելով իր` պատիժը բաց ռեժիմի բանտում կրելու իրավունքի մասին, նամակում հայտնել էր, որ իր խնդրանքը մերժելու պարագայում նա կհրաժարվի ցուցմունքներ տալուց: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Թուրքիայում գործում է փակ ռեժիմի 293 (որոնցից 3-ը մանկական), բաց ռեժիմի 59 քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև կանանց բաց և փակ ռեժիմի 9 քրեակատարողական հիմնարկ:
Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանը, մերժելով Սամասթի պահանջը, նշել է, որ բաց ռեժիմի բանտ տեղափոխվելու գործընթացին իրենք ընթացք տալ չեն կարող, քանի որ բաց ռեժիմի բանտում չեն կարող ապահովել Սամասթի անվտանգությունը։ Պատճառը Սամասթի վերջին վկայություններն են, որոնց ժամանակ Դինքի սպանության կազմակերպիչների անունների շարքում նշվել են նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցները համարվող մի շարք սպաներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:
Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:
Տեսանյութերում երևացող անձինք, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55