Վիրուսային հեպատիտների և դրանց պատճառած վնասների մասին իրազեկվածության բարձրացմանը նվիրված օրվա այս տարվա կարգախոսն է. «Միասին հաղթահարենք խոչընդոտները»:
Կարգախոսի կոչն է գործողություններ ձեռնարկել՝ վերացնելու հեպատիտի էլիմինացման և լյարդի քաղցկեղի կանխարգելման ֆինանսական, սոցիալական և համակարգային արգելքները, այդ թվում` խարանը: Վիրուսային հեպատիտները հիվանդությունների խումբ են, որոնց բնորոշ է լյարդի բորբոքումը և հանգեցնում են լյարդի բջիջների ոչնչացմանը: Կան հեպատիտ առաջացնող տարբեր վիրուսներ (Ա-ից Ե), սակայն հեպատիտ Բ-ն և Ց-ն ամենամտահոգիչն են: Աշխարհում ամեն օր վարակման շուրջ 8000 նոր դեպք է լինում, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: Քրոնիկ վարակը սովորաբար «լուռ» է, ընթանում է առանց ախտանշանների. որի դեպքում ախտանշաններն ի հայտ են գալիս արդեն բարդությունների փուլում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Սուր հեպատիտների դեպքում կարող է լինել բավականին արտահայտված կլինիկական պատկեր: Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ պատվաստումով, իսկ հեպատիտ Ց-ի համար առկա է արդյունավետ բուժում: Հայաստանում հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի գործադրումից հետո նվազել են հեպատիտների սուր և քրոնիկ դեպքերը, բարելավվել է վաղ հայտնաբերումը. 2024 թվականի համեմատ 2025 թվականին նվազել են սուր հեպատիտների հիվանդացության ցուցանիշները: 1999 թվականից Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումը։ Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում: Վերջին տարիներին մինչև 18 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Պատվաստումներն իրականացվում են նորածիններին՝ ծնվելուց հետո մինչև 24 ժամվա ընթացքում, հաջորդիվ պատվաստումները կատարվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում համակցված պատվաստանյութերի կազմում՝ 6, 12, 18 շաբաթական երեխաների շրջանում: Վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև ռիսկի խմբերի անձանց շրջանում: Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումն իրականացվում է պետության հովանու ներքո` անվճար, հաստատված կարգի համաձայն: Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար հակավիրուսային դեղերի տրամադրման պետական ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից: Հայաստանում հաշվառված վիրուսային հեպատիտ Ց ունեցող պացիենտներին, այդ թվում` քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ) ունեցող, անխափան տրամադրվում են հակավիրուսային նորագույն դեղերը: Ընդհանուր առմամբ, 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել շուրջ 3300 պացիենտ, որոնցից 95%-ը բուժվել են:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55