«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին: Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։ Արտահանման ցուցանիշները մնում են բավական ցածր մակարդակում։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ 2025թ. հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը կազմել է 52.8%: Անկման նման մեծ ծավալները հիմնականում պայմանավորված են ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ։ Սակայն, եթե նույնիսկ այդ մասով ճշգրտենք արտահանման ցուցանիշները, ապա աճը կկազմի ընդամենը 1.1%, որը բավական ցածր է և հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին: Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
14:14
13:46
13:33
13:16
12:44
12:13
12:02
11:44
11:44 15.10.25
10:44 15.10.25
18:47 14.10.25
10:49 15.10.25
11:35 15.10.25
09:32 15.10.25
09:46 15.10.25
11:13 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02