ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր շուրջ 75.000 քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները: Արդյունքում՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք բերված հիշյալ անշարժ գույքերն առանց իրավաչափ հիմքի դուրս են բերվել համայնքների գույքային ֆոնդից: Այնուհետև Հ. Ա.-ն, շուրջ 240 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված անշարժ գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, ապահովել է դրանց գրանցումն իր մերձավորների անվամբ և հետագայում գույքերի զգալի մասը շինծու գործարքների արդյունքում գրանցել կնոջ, ինչպես նաև իր կողմից կառավարվող ընկերության անվամբ՝ փաստացի տնօրինելով և տիրապետելով դրանք: Բացի այդ, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի կերպով ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ հովանավորելով ավազի անօրինական արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին, այդ թվում՝ իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրված «Մեծն Հովնան» ՍՊ ընկերությանը: Մասնավորապես՝ Հ. Ա.-ն 2006-2016 թթ. ընթացքում հիշյալ ընկերությանը հատկացված տեղամասին հարակից տարածքում ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տիրանալու, երկու ընկերությունները փաստացի միավորելու և դրա արդյունքում առավել շահավետ տնտեսական գործունեություն ծավալելու անձնական դրդումներից ելնելով՝ եղբոր, վերջինիս որդու և այլ անձանց միջոցով 2008-2015 թթ. ընթացքում մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող վերը նշված երկու ընկերությունների կառավարմանը և «Ավազահատիկ» ՍՊ ընկերության ավազի հանքի շահագործումից ստացել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 230 մլն ՀՀ դրամի շահույթ: Այնուհետև, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Հ. Ա.-ն վերոհիշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային տարբեր գործարքներ կատարելու եղանակներով դրան հաղորդել օրինական տեսք: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն գործուն միջոցներ չի ձեռնարկել իր հետ փոխկապակցված անձի ընկերության կողմից սահմանված կարգի խախտմամբ ավազի ապօրինի արդյունահանումը կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ 2014-2016 թթ. ընթացքում և դրանից հետո Հ. Ա.-ի հետ փոխկապակցված վերը նշված անձը հողօգտագործումը չի իրականացրել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի կոորդինատներին համապատասխան, այլ գետավազի արդյունահանումն իրականացրել է նաև Արաքս գետի խառնարանային հատվածի անմիջապես հունից՝ դրա հատակը խորացնելով շուրջ երկու մետր: Նշված գործողությունների հետևանքով ընկերության կողմից ավազի լվացման արտադրամասի շրջակա տարածքում 5950մ2 մակերեսով առաջացել է հողի դեգրադացում, որի հետևանքով փոխվել և ցամաքել է Արաքս գետի՝ ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածում գտնվող շուրջ 6 կմ երկարությամբ հիմնական հունը՝ սահմանի մոտ առաջացնելով 307.82 հա մակերեսով կղզյակ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություներն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Նախաքննության ընթացքում մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
10:07
09:39
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
09:39 16.10.25
10:07 16.10.25
11:04 16.10.25
10:44 16.10.25
10:40 16.10.25
10:34 16.10.25
11:19 16.10.25
11:28 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02