Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը, այս մասին գրում է «Ազատություն»-ը։ Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։
Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։ Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։ Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։ Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։ Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։ 6 միլիոն դրամ հատկացվելու է գնումների հետ կապված խորհրդատվական ծառայության, 4.4 միլիոն՝ իրավական խորհրդատվության, նույնքան էլ՝ հաշվապահական ծառայությունների համար։ «Դոպինգ սփեյս»-ն արտիստին դիմավարողին պլանավորվում է վճարել 1 միլիոն 320 հազար դրամ, համերգի տրանսպորտային պատասխանատուին՝ 2.5 միլիոն դրամ, սննդի սպասարկման մենեջերին 2.3 միլիոն դրամ։ Տարածքում լինելու է նաև «օպերացիոն գործընթացների ղեկավար», ով կստանա 3.5 միլիոն դրամ աշխատավարձ մեկ համերգի համար, գեներատորների պատասխանատուն՝ 3 միլիոն դրամ։ «Դոպինգ սփեյս»-ը նախատեսում է 8.5 միլիոն դրամ ծախսել մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար։ Ընդ որում, չնայած նախորդ համերգի և այս մեկի միջև երկու տարի է անցել, փոխվել են աստղերը, ժանրերը, հոնորարները, բայց զարմանալի զուգադիպությամբ, Լոպեսի համերգի նախահաշիվը վերջում կազմել է ճիշտ այնքան, որքան 2023-ին այդ նույն ընկերությունը ստացել էր կառավարությունից Սնուփ Դոգի համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
10:34
10:07
09:39
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
14:14
13:46
13:33
13:16
12:44
11:44 15.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
17:55 15.10.25
18:47 14.10.25
09:46 15.10.25
09:32 15.10.25
11:13 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02