Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։ Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների: «Ելնելով վերոգրյալից` տեսականորեն Ադրբեջանի օդային տարածքը բաց է ՀՀ քաղաքացիական օդանավերի համար, սակայն գործնականում ՀՀ օդանավ շահագործողները նշված տարածքով թռիչքներ չեն իրականացնում, ինչը պայմանավորված է վերջիններիս ներքին որոշումներով», - ասված է հաղորդագրության մեջ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով: «Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», - գրել է Թորոսյանը։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44