Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով ապրում է Վաշինգտոնում։
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Աղբյուրները ինձ հայտնել են, որ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է լրագրողը։
Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն տեղեկությունը չմեկնաբանեցին։ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Կողմերը հաստատել էին, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55