Արագածի լանջի մի հատվածում լեռնադահուկային հանգստավայր կառուցող և տեղի Վարդենուտ գյուղի սեփականատերերին, իրենց հողերը 1 քմ-ն 345 դրամով վաճառել չցանկացողներին դատի տված «ՌԻԴ» ընկերությունը կառավարության այսօրվա նիստում 1․4 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. ««ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կառուցել համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ամառային և ձմեռային հանգստավայր, որը իր մեջ ներառում է էկո-գյուղատնտեսական (էկոլոգիապես մաքուր) արտադրանք արտադրող երեք հարյուր մինիֆերմաների կառուցում, ջրամբարի կառուցում, լեռնադահուկային հանգստավայրի կառուցում, հյուրանոցային համալիրի կառուցում և այլ անհրաժեշտ արտաքին ենթակառուցվածքների կառուցում: Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է կառուցել լեռնադահուկային համալիր։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 53 մլրդ դրամի կապիտալ ներդրում (ներառում է նաև ներմուծվող սարքավորումների արժեքը)։ Ներկայումս առկա է 51 աշխատատեղ 355 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2030 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 1010-ի՝ 453 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 28․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․4 մլրդ դրամ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»։
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
11:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03