Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են արձանագրում բազմամյա հակամարտության դադարեցման գործում։
1lurer-ի հաղորդմամբ, նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության մեջ, որը տարածել է Անիտա Հիպերը:
«Խորին երախտագիտություն ենք հայտնում երկու կողմերին և ԱՄՆ վարչակազմին՝ այս դինամիկան օգտագործելու և առաջընթացը հնարավոր դարձնելու համար: Այժմ կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Անցյալ տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր ու վճռական հաջորդ քայլն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին, որոնք, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հետ, հիմնված են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման վրա: Ակնկալվում է, որ կյանքի կոչումից հետո այսօր համաձայնեցված քայլերը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն հակամարտությունների ժառանգությամբ բաժանված հասարակությունները մոտեցնել կայուն խաղաղությանը և համընդհանուր բարգավաճմանը: ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկար տարիներ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Մենք նախկինի պես պատրաստ ենք աշխատել գործընկերների հետ լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03