Թրամփի ուղու մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման գնահատական է տվել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին։
«Դրանով իսկ բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։ Սա ցույց է տալիս, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու վերոհիշյալ հիմունքների վրա, հետևաբար, կարծում եմ, որ նման հարց չի կարող առաջանալ։ Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ես ուզում եմ նաև նշել, որ ապաշրջափակումը տեղի է ունենում Հայաստանի կողմից նախկինում բազմիցս հայտարարված քաղաքական հայտարարությունների շրջանակներում»,- ասել է Գրիգորյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը վերջին 4-5 տարիների ընթացքում հայտարարել է այդ մասին, հետևաբար, Իրանը ևս տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։ «Քանի որ Իրանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի դիրքորոշումների շրջանակում իրենք աջակցում են ապաշրջափակմանը, ուստի ենթադրում եմ, որ աջակցություն կլինի ապաշրջափակմանը, որովհետև տարածաշրջանի ապաշրջափակմամբ, ընդհանուր առմամբ, հետաքրքրված կլինի նաև Իրանը»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03