Շատ է խոսվում, որ ցանկացած երկրի համար միջազգային կապերն ամրապնդելն ու արտաքին շուկաներում հավուր պատշաճի ներկայանլը կարող է դառնալ զարգացման լուրջ խթան: Մեր երկրի պարագայում դա ավելի քան արդիական է, քանի որ մեր շուկան չափազանց փոքր է տեղի խոշոր արտադրողների համար, ինչը սահմանափակում է զարգացման հնարավորությունը:
Մենք անընդհատ խոսում ենք այս մասին, բայց, մեծամասամբ, արտաքին շուկա ասելով, հասկանում ենք Ռուսաստանը, իսկ լավագույն դեպքում ԵԱՏՄ-ն: Այստեղ էլ առաջանում են մի շարք խնդիրներ լոգիստիկայի հետ կապված, որն էլ իր հերթին ազդում է ապրանքի գնի, հետևաբար նաև մրցունակության վրա: Իհարկե վերոնշյալ շուկաները բավականին մեծ ծավալ ունեն և կարելի է որպես թիրախ դիտարկել հայ արտադրողների կողմից, բայց եկեք չմոռանանք մեր հարևան Իրանի մասին: Այն մեր տարածաշրջանի հզորագույն երկրներից է և ունի մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Եթե ուսումնասիրենք վերջին տվյալները Հայաստանն այդտեղ զբաղեցնում է չնչին տոկոս, ինչը կարելի է շտկել արդյունավետ աշխատելով:
Իրանական շուկան պատժամիջոցների վերանայումից հետո դեռ չի հագեցել և անհրաժեշտ ռեսուրսների ներդրման դեպքում կարելի է այնտեղ մեծ մասնաբաժին ստանալ: Այստեղ շատ կարևոր կլինի նաև պետական աջակցությունը՝ Իրան-Հայաստան սահամանին մաքսային ավելի լավ պայմանաներ ստեղծելու մասով:
Իհարկե, զուտ թվային ցուցանիշներից ելնելով կարծիք հայտնելը շատ ավելի հեշտ է, քան գործնականում Իրանական շուկա դուրս գալը, բայց անհրաժեշտ պետական աջակցության և գործարարների կողմից անհրաժեշտ ռեսուրսների ներդրման դեպքում հնարավոր է «գրավել» իրանական շուկան:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55