Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը արտակարգ նիստ է հրավիրել՝ իշխող կոալիցիայի՝ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ կազմում թույլ տված սխալները քննարկելու և դրանք շտկելու ուղիներ գտնելու համար։
Այս մասին գրում է Bild թերթը։ Ըստ պարբերականի տվյալների՝ օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդը իր կուսակցության նախագահի տեղակալներին հրավիրել է Դաշնային կանցլերի գրասենյակ։ Նրանց թվում են եղել ԳԴՀ կրթության նախարար Կարին Պրինը, Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը և ՔԴՄ գլխավոր քարտուղար Կարստեն Լիննեմանը։ Նիստի մասնակիցները քննարկելու են կանցլերի, Բունդեսթագում նրա խմբակցության և կոալիցիայի վերջին սխալները։ Մասնավորապես, խոսքը Իսրայել զենքի արտահանման սահմանափակման մասին է, որը տարաձայնություններ է առաջացրել ՔԴՄ/ՔՍՄ-ում։ Բացի այդ, ինչպես նշում է Bild-ը՝ կքննարկվեն նաև այլ հարցեր, օրինակ՝ կոալիցիոն համաձայնագրում խոստացված էլեկտրաէներգիայի հարկի համընդհանուր նվազեցումը չկատարելը և Դաշնային սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հետ կապված տարաձայնությունները։ Ըստ Bild-ի՝ հանդիպմանը կքննարկվեն նաև նմանատիպ սկանդալներից խուսափելու հետագա միջոցները։ Մինչդեռ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը Bild-ին հայնտել է, որ որևէ արտակարգ նիստ չի գումարվել։ «ԳԴՀ կանցլերը պարբերաբար հանդիպում է իր կուսակցության նախագահի տեղակալների հետ։ Սա նման հանդիպումներից մեկն է։ Իհարկե, նրանք քննարկում են ընթացիկ իրավիճակը»,- փաստել է նա։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03