Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգածով գլանակ: Երկուսն էլ ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է նրանց տեղադրած մեկ փաթեթ` սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում` մեթամֆետամին: Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև աշտարակցու վարած «Օպելը»: Հայտնաբերվել է 91 փաթեթ «Սփայս»` ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին: Օգոստոսի 12-ին խուզարկություն է կատարվել նաև աշտարակցու տանը: Հայտնաբերվել է կանեփի 77 թուփ: 39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44