Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Սաշա Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2020 թվականի հունվարի 30-ին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: 2025 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթով երկու տուժողների բողոքները: Բողոքաբերները հայտնել են, որ չեն ստացել Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և միայն վերջերս են համացանցում հրապարակված հոդվածներից տեղեկացել, որ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս 2020 թվականին, բողոքում են որոշման դեմ և խնդրում են վերանայել այն: Քննության առնելով տուժողների բողոքները, ինչպես նաև վերանայելով թիվ 62202608 քրեական վարույթի նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ Սաշա Աֆյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացրած քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը ենթակա է վերացման՝ նկատի ունենալով, որ Սաշա Աֆյանին մեղսագրված արարքի համար սահմանված է (այդ թվում՝ Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ) վաղեմության ժամկետների կիրառման արգելք: Գլխավոր դատախազը, ի թիվս այլ իրավանորմերի, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0273/01/19 քրեական գործով 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, քաղաքացիների բողոքներն իրավունքի ուժով (ex jure) համարել է օրենքով սահմանված ժամկետում տրված և վերացրել է Քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03