Նիկոլ Փաշինյանը վերադարձավ արձակուրդից և անմիջապես արեց երեք գրառում, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ (համարժեք) չի իր գործառույթին: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Առաջին գրառումը վկայում է այն մասին, որ Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Արկադի Դումիկյանի համերգներին եկած մարդկանց թիվը Փաշինյանը ներկայացնում է որպես իր կողմից «Իրական Հայաստան» հորջորջված խաղաղության հաստատման քաղաքականության արդյունք: Երկրորդ գրառումով, արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներին, մեզանից բոլորիցս ներողություն է խնդրում իր հրապարակային անպարկեշտ հայտարարությունների համար, խոստովանելով, որ չի կարողացել պատշաճ կառավարել իր «էմոցիաները»: Երրորդ գրառումով, սաղմոսի միջոցով, Փաշինյանն Աստծուց մեղքերի թողություն է խնդրում իր անօրենության և այդ մեղքերի ամբարշտության համար: Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Փաշինյանի մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը, փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը, կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները: Մեծ հաշվով, մենք գործ ունենք Հայաստանը կառավարող ծաղրածուի՞, թե՞ ծանր ապրումների մեջ գտնվող հոգեկան հիվանդի հետ՝ այդքան էլ կարևոր չէ: Խոսքն իրականում վարչապետի գոծունակության մասին է, որը մեր օրենսդրությունը նկարագրում է հետևյալ կերպ. անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե 1) նա տառապում է հոգեկան խանգարումով, 2) չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Ցավոք սրտի, ի տարբերություն օրինակ ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ իրավաբաններին արձագանքել»,-գրել է Զուրաբյանը։
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03