Ինչպես հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ստորաբաժանումները մոտ օրերս կարող են հրազեն ստանալ՝ որպես դաշնային հաստատությունների անվտանգության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման միջոց։ ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Ազգային գվարդիայի զինվորները, նախնական հրահանգների համաձայն, զինված չեն և ստացել են միայն զրահաբաճկոններ:
Պարբերականի տվյալներով՝ վարչակազմն այժմ քննարկում է ստորաբաժանումներին հրազեն տրամադրելու հարցը: Գվարդիայի անդամները պետք է ուժեղացնեն Վաշինգտոնի կենտրոնում գտնվող դաշնային կառավարության գործակալությունների և այլ օբյեկտների պաշտպանությունը, ապահովեն ոստիկանության աշխատակիցների լրացուցիչ անվտանգությունը ձերբակալություններ կատարելիս և իրենց ներկայությամբ նվազեցնեն քաղաքում հանցագործությունների ռիսկը: Վաշինգտոնում արդեն իսկ տեղակայված Ազգային գվարդիայի 800 զինվորներին կարող են միանալ ևս 750 հոգի։ Անցած հանգստյան օրերին Օհայո, Հարավային Կարոլինա և Արևմտյան Վիրջինիա նահանգների հանրապետական նահանգապետերը հայտարարել են, որ պատրաստվում են համապատասխանաբար լրացուցիչ 150, 200 և 400 Ազգային գվարդիայի զինվորներ ուղարկել մայրաքաղաք։ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում երեք նահանգների զինվորների տեղակայման ծախսերը կհոգա դաշնային բյուջեն։ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է մոտ 300 մարդ։ Միայն շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, ձերբակալվել է 68 մարդ, առգրավվել՝ 15 միավոր անօրինական հրազեն։ Ընդ որում՝ բոլոր ձերբակալությունները կատարվել են ոստիկանության ուժերով, Ազգային գվարդիան ձերբակալություններին չի մասնակցել։ Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորակազմի գրեթե կրկնապատկման մասին լուրը շաբաթավերջին մայրաքաղաքում բողոքի ցույցերի շարք է առաջացրել։ Ինչպես նշել է Մետրոպոլիտենի ոստիկանության դեպարտամենտը՝ հանրահավաքները խաղաղ են եղել և ձերբակալություններ չեն եղել։
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03