«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։
Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ձևավորմանը և հանրության լայն շրջանակներին իրազեկմանը, գիտության հանրայնացման հանդեպ հետաքրքրության բարձրացմանն ու հանրայնացմամբ զբաղվող մասնագետների/լրագրողների շրջանակի ընդլայնմանը։
Մրցույթը վերաբերում է գիտության բոլոր բնագավառներին։ Նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել երկու ենթածրագրով։Առաջին ենթածրագրով նախատեսվող միջոցառումների ուղղություններ են. · հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի նյութերի ձևավորմանն ուղղված նախագծեր, · գիտական հայտնագործությունների, ինչպես նաև գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ստեղծմանն ուղղված նախագծեր (թարգմանչական նախագծեր, դասագրքեր, տեսաձայնային բովանդակություններ և այլն), · աշակերտների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և գիտության տարբեր բնագավառների ծանոթացմանն ուղղված միջոցառումների իրականացում։Այս ենթածրագրի յուրաքանչյուր նախագծի իրականացման համար ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ։ Հայտի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 8-ն է։Առաջին ենթածրագրով մրցույթին կարող են դիմել ՀՀ-ում գիտական և/կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր` տարբեր կազմակերպություններից։ Հայտատուն և խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ-ում մշտապես բնակվողներ կամ ռեզիդենտներ։ Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել գիտական լրագրության և գիտության հանրայնացմանն առնչվող դասընթացների մասնակցության համար՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններում (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ)։ Նպատակն է զարգացնել և խորացնել լրագրողների գիտելիքներն ու հմտությունները գիտահանրամատչելի նյութերի ստեղծման և տարածման ոլորտում։Այս ենթածրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել մինչև 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ֆինանսավորում դասընթացների մասնակցության համար՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց մասնակցության ձևաչափով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 31-ն է։Այս ենթածրագրով թիրախավորվող միջոցառումների տևողությունը կարող է լինել 5-ից մինչև 60 օր։ Միջոցառումների մեկնարկի սկիզբը սահմանվում է 2026 թ. հունվարի 1-ը, իսկ ավարտը չպետք է գերազանցի 2026 թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2025 թ․ դեկտեմբերի 1-ը։ Այս ենթածրագրով մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրության մասնագիտությամբ սովորող ուսանողներ՝ առնվազն չորրորդ կուրսի։ Հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ-ում մշտապես բնակվող կամ ռեզիդենտ։Մրցույթի փաթեթը՝ այստեղ։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55