«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Միքայել սրբազանը դատական նիստի իր խոսքում ոչ միայն պատկերավոր համեմատությամբ ասաց, թե ինչ է լինելու իր գործում ներգրավված ժամանակակից «Տռոյկայի» ներկայացուցիչների հետ, այլ այն պարտվողական իշխանության, ով դատաիրավական համակարգի միջոցով անազատության և թիրախավորման տակ է պահում բազմաթիվ քաղաքացիների: Դիմելով դատարանին՝ Միքայել սրբազանը նշում է. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ո՞վ է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցին, ձերբակալեցին ու բաց թողեցին, և, ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»: Ո՞րն է իշխանության նպատակը: Շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախելը. մի մասին ուղիղ ազատազրկելու, իսկ մյուսներին` իր ահաբեկման գործողություններով, սպառնալով և շանտաժի ենթարկելով: Այն, որ իշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել ոչ թե իրական խաղաղության հաստատելու, այլ տեղեկատվական/քարոզչական դաշտն ու օրակարգն իր տոտալ վերահսկողության տակ պահելու հաշվին է»:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55