Ստամբուլի թիվ 62 քրեական դատարանն արդարացրել է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական թերթի խմբագրատան առջև 2015թ.-ի ապրիլի 24-ին սև ծաղկեպսակներ դրած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության անդամներին, այս մասին հայտնում է թուրքական «Յենիչաղ» պարբերականը:
Ծաղկեպսակների լուսանկարներն ու խմբագրատան դիմաց ունեցած ելույթի կադրերն ազգայնականները տեղադրել էին իրենց ֆեյսբուքյան էջում և գրել.«Մի օր կհայտնվենք առանց զգուշացման»:
Նիստի ընթացքում «Ազգայնական Թուրքիա» կուսակցության ստամբուլյան գրասենյակի նախագահ Բիլալ Գյոկչեյուրթը և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարն իրենց մեղքը չեն ընդունել:
Դատարանը նաև մերժել է նիստին ներկայացած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության գլխավոր ղեկավար Ահմեթ Յըլմազին որպես վկա հարցաքննելու դիմումը:
Դատական նիստին նաև ներկա են եղել «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանն ու իր փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն:
Բիլալ Գյոկչեյուրթն իր վկայության մեջ նշել է, որ դատական նիստին ներկա Էդվարդ Տանձիկյանին նա չի ճանաչում և որ ֆեյսբուքյան գրառումներն իրենց հետ որևէ կապ չունեն:
«Մենք երկու ծաղկեպսակ տեղադրեցինք, մեկը մեր, մյուսը` «Թուրանի օջախներ»-ի անունից: Մեր հասցեին ասված «խմբավորում» ձևակերպումը չենք ընդունում, հնչեցված մեղադրանքները` նույնպես: Մենք կուսակցություն ենք, ոչ թե խմբավորում: Ֆեյսբուքի միջոցով արված գրառումները ես չեմ գրել: Չգիտեմ էլ, թե ով է արել: Այդ էջը մեզ չի պատկանում, էջը «Թուրանի օջախներ»-ի Ստամբուլի գրասենյակին է պատկանում»,- նիստի ընթացքում հայտարարել է Գյոկչեյուրթը:

Հայնտի է, որ դատական նիստից հետո «Թուրանի օջախներ» կազմակերպության ներկայացուցիչները մամուլի ասուլիս են կազմակերպել Ստամբուլի արդարադատության պալատի առջև և հայտարարել, որ իրենց նպատակը որևէ մեկին սպառնալը չէր:
Նրանք նշել են, որ իրենց կողմից այդ քայլն ուղղված է եղել «Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացման» դեմ:
Հիշեցնենք, որ նմանատիպ մեկ այլ գրություն էլ վերջերս հայտնվել էր Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատերին: Մխիթարյան նախակրթարանի պատերին թուրք ազգայնականները թողել էին «Մի գիշեր անսպասելի Ղարաբաղում կհայտնվենք» գրությունը: Դա այս ուսումնական տարվա սկզբից ի վեր հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններով աշակերտների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու արդեն երրորդ դեպքն է:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55