Օգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը վերակենդանացման բաժանմունքում կարճ ժամանակ անց մահացել է: Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օլեգ Վ.-ն է: Կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնում մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ մարզերից մեկի բնակիչներ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը՝ 58-ամյա Թամարա Դ.-ն, նրանց որդին՝ 36-ամյա Միքայել Հ.-ն և նրանց հարսը՝ 32-ամյա Տիրուհի Մ.-ն, օգոստոսի 14-ին վերջիններիս պատկանող ամառանոցի բակում երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, որի ժամանակ Տիրուհի Մ.-ն և Թամարա Դ.-ն նրան փակել են ավտոտնակում, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Միքայել Հ.-ի և Հովիկ Հ.-ի հետ ծեծի ենթարկել, ինչի պատճառով էլ հայրը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Դեպքի մասին ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր.-ի 155-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետի և ՀՀ քր․ օր․-ի 192-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի այլ հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Նշված քրեական վարույթի շրջանակներում կան նաև հայտնաբերված անձինք:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44