Եվրասիական տնտեսական միության գրավչությունն ի սկզբանե պայմանավորված է եղել 170 միլիոնանոց շուկայի փաստով: Ինչպես գիտենք, մշտապես հնչել են հակասական կարծիքներ ԵՏՄ-ում տնտեսական պոտենցիալի վերաբերյալ: Համեմատաբար շատ շրջանառվել է այն փաստարկը, որ ՀՀ տեղական արտադրանքը արտահանվում է հիմնականում ռուսական շուկա և այս տեսանկյունից ԵՏՄ-ն կարող է խթանել, թե՛ առևտրաշրջանառության ծավալները, և թե՛ արտահանման ծավալները:
Մյուս կողմից էլ շատ է խոսվել այն մասին, որ տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով պետք է իրականացվեն մի շարք գործառույթներ: Ճիշտ է՝ սա «բարիեր է», որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքից սկսած, բնական ռեսուրսների սակավությունով վերջացրած: Հետևաբար ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ո՞ր ոլորտում ենք կարողանում թողարկել մրցունակ արտադրանք:
Ինչևէ, նոր կառավարության ձևավորումից հետո, բազմաթիվ անդրադարձներ է կատարվել հենց այս թեմային: Կառավարության 6-ամսյա ծրագրից, վարչապետի հայտարարություններից, ինչպես նաև վերջին շրջանում ընդունված որոշումներից ու հանձնարարականներից ենթադրելի է դանում մի բան. «պետական լաբորատորիայում» ուսումնասրիվում է գործարար միջավայրը: Եթե փորձենք հիշել՝ վարչապետը ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ԵՏՄ-ում առկա բիզնես պոտենցիալը մաքսիմալ օգտագործվելու է: Ի՞նչ քայլերով և ի՞նչ գործիքակազմով, դեռ հստակ չէ, բայց այս համատեքստում կարևոր է ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա:
Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հավանության են արժանացել միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի:
Սա կարող է նպաստել ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը: Բացի այս, կարևոր է ընդգծել նաև, որ այս քայլը կարևոր խթան կարող է լինել նաև միասնական շուկայի ձևավորման ճանապարհին:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55