1920 թ. սեպտեմբերի 4-ին, Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը։
«Մեր թեմն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը։ Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է մեր պետականության հենասյուներից մեկը։ Թեմը առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգևոր անկյուն հազարավոր մարդկանց համար:
Մեկ դարից ավելի Շիրակի թեմը եղել է մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, հավատքի խորացման և ազգային արժեհամակարգի ամրապնդման լույսի աղբյուր։ Տարիների ընթացքում այստեղ կերտվել են հոգևոր կյանքի կարևորագույն էջեր, ծառայել են նվիրյալ հոգևոր հայրեր:
Շիրակի թեմի նորօրյա պատմության և ընթացիկ ոգեշնչող առաքելության առանցքում է կանգնած նրա սիրելի առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Տասնամյակներ շարունակ Սրբազան Հայրը առաջնորդել է թեմը խորը հոգևոր գիտակցությամբ, կրթական և մշակութային ծրագրերի նախաձեռնությամբ, համայնքային կյանքի վերակազմակերպմամբ և ազգային արժեքների պահպանության վճռականությամբ։
Նրա նախաձեռնությամբ ակտիվ զարգացում ապրեցին թեմական երիտասարդական ծրագրերը, կիրակնօրյա դպրոցները, մշակութային միջոցառումները, սոցիալական աջակցման ծառայությունները և հոգևոր լուսավորության մի շարք ծրագրեր։ Նրա խոսքը մշտապես եղել է հավասարակշռության, արդարության և խաղաղության խրատ՝ անկախ իրավիճակից ու ժամանակից։
Ցավոք, Շիրակի թեմի կազմավորման այս պատմական տարեդարձին, նրա առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ֆիզիկապես բացակայում է իր հոգևոր հոտի կողքից։ Նա այս օրերին գտնվում է ապօրինի կալանքի մեջ, մի իրողություն, որին մենք մոտենում ենք խոր հոգևոր մտահոգությամբ, բայց նաև ամուր վստահությամբ՝ արդարության և ճշմարտության հաղթանակի նկատմամբ։
Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան։ Մենք հավատում ենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է, և շուտով մեր առաջնորդը՝ կշարունակի իր հոգևոր ծառայությունը:
Շիրակի թեմի հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Շիրակի թեմի 105-ամյակի կապակցությամբ:
Թող Ամենակալ Աստված պահպանի մեր հայրենիքը խաղաղության մեջ, վերադարձնի մեզ մեր հոգևոր առաջնորդին, ամրացնի մեր հոգևոր կյանքը, և Շիրակի թեմը շարունակի իր ճանապարհը՝ հավատի, հույսի և սիրո լույսով»,- նշված է ՀԱԵ Շիրակի թեմի հայտարարության մեջ։
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42