Մոնղոլիայում բարձր են գնահատում հայաստանյան ԲՈՒՀ-երի շրջանավարտների կրթական մակարդակը: Այս մասին, նոյեմբերի 17-ին, Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոնղոլիայի կրթության, մշակույթի, գիտության եւ սպորտի նախարար Ջամիյանսարեն Բացուրին։
ԱԳՆ-ից ն հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին գիտակրթական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները, նախանշվեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Նախարար Բացուրին նշեց, որ Մոնղոլիայում բարձր են գնահատում հայաստանյան ԲՈՒՀ-երի շրջանավարտների կրթական մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով, որ Խորհրդային շրջանում Հայաստանում կրթություն ստացած ուսանողներն այժմ Մոնղոլիայում առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտներում։ Նախարար Բացուրի խոսքով՝ Մոնղոլիայում շահագրգռված են ՀՀ ԲՈՒՀ-երում ուսանելու նպատակով այսօր եւս ուսանողներ ուղարկել Հայաստան:
Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, եւ հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաեւ Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տնտեսական, գիտական եւ տեխնիկական ոլորտում համագործակցության խորացման, համապատասխան իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների առեւտրատնտեսական պալատների միջեւ կապերի խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նշվեցին հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ նորագույն տեխնոլոգիաները։
Զրուցակիցները համակարծիք էին, որ առկա է երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժ, ինչն ինքնին պարտավորեցնում է համապատասխան ջանքեր գործադրել համագործակցության խորացման ուղղությամբ։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55