Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ մեծ և միջին հեռահարության Ս-400 (С-400) զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան կքննարկեն հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ թուրքական ազգային նախագծի ստեղծման ուղղությամբ հնարավոր համագործակցության մանրամասները: Այդ հարցը երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ստամբուլում հոկտեմբերի 10-ին:
«Հակահրթիռային պաշտպանության համակարգի առնչությամբ աշխատանքը շարունակվում է: Մենք բանակցություններ ենք վարում Ս-400-ի ձեռքբերման ուղղությամբ ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ, որոնք ունեն նմանատիպ համակարգեր: Այժմ այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը դրական է: Հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուրջ կվերաբերեն դրան, և մեր համակարգը համատեղելի կլինի դաշինքի պահանջների հետ: Բայց մենք ոչ մի դեպքում չենք մերժում Ռուսաստանի առաջարկը և ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր վերջնական նպատակն այդ համակարգերը մեզ մոտ արտադրելն է»,- ասել է Ըշըքը:
Թուրքիան առաջին անգամ հետաքրքրվել է Ս-400 հրթիռային համալիրներով դեռ 2009 թվականին: Սակայն այդ ժամանակ համագործակցությունը դադարեցվել է:
2015 թվականի վերջին Անկարայում հայտարարել են, որ մտադիր են գնել ֆրանս-իտալական SAMP-T զենիթահրթիռային համալիրները, որոնք իրենց նշանակությամբ նման են Ս-400-ներին: Գործարքը, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55