Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության ողջ տարածքում իրականացվող խստացված լայնածավալ ստուգայցերի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են ապօրինի փայտանյութի, հողի բերրի շերտի տեղափոխման օդի աղտոտման դեպքեր։
Տեսչական մարմնից ներկայացրել են մանրամասներ։ Մասնավորապես՝
Արմավիրի մ․ Ոսկեհատ գյուղում Հ.Չ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով փորձել է ապօրինի տեղափոխել «Հաճարենի» տեսակի 3,7խմ շինափայտ, որը քողարկված է եղել փայտածուխով։
Գեղարքունիքի մ․ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Ա.Պ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով ապօրինի տեղափոխել է 5,35խմ փայտանյութ (շինափայտ)։
Նույն ավտոճանապարհին Գ.Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է 22խմ շինափայտ, որը քողարկված է եղել վառելափայտով։
Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Բոլոր դեպքերով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։
Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 4 դեպք․
Քաղաքացի Գ.Ա.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի թափքում՝ 8խմ, Ն.Մ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարում՝ 4խմ, Հ.Խ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում՝ 5խմ, Ն.Մ.-ի վարած «Իվեկո» մակնիշի բեռնատարում՝ 12խմ։
Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։
Ապօրինի դուրս բերված սևահողը սահմանված կարգի համաձայն հանձնվել է համայնքներին։
Արմավիրի մարզում 9, Արագածոտնում 3 բեռնատարի վարորդ խախտել է մթնոլորտային օդի պահպանության կանոնները։
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։
Միջոցառումները շարունակվում են։

12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01