Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Չելմսֆորդ քաղաքի Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանի։ Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Խաչատուրն ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքը, լինելով հնագույններից մեկն ԱՄՆ-ում, ամուր է պահել իր ինքնությունը, հավատքն ու հայրենասիրական ոգին։ Տեր Հայրը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, հավելեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և հայրենիքի հետ կապը զորացնելու համար։ Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին, գոհունակությամբ անդրադարձավ համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին՝ աղոթքով հիշելով Սրբոց Վարդանանց եկեղեցու և համայնքի նվիրյալ հիմնադիրներին, ովքեր, վերապրելով համիդյան ջարդերը, ԱՄՆ-ում ամուր հավատքով ու հայրենասիրական ոգով վերակերտել են իրենց ազգային կյանքը, և համախմբվելով Եկեղեցու շուրջ՝ պահպանել իրենց ինքնությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ նրանց ավանդն այսօր էլ պտուղ է տալիս նոր սերունդների կյանքում, որոնք շարունակում են ակտիվ պահել համայնքի ազգային-եկեղեցական կյանքը։ Նորին Սրբությունը պատգամեց ուխտավոր հայրոդիներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքը և ամուր պահել կապը հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01