Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շաբաթներ առաջ էր հայտարարել, որ հեռանում է հավաքականից։
Հարոյանը հարցազրույց է տվել Championat.com-ին ու ասել, որ հեռացել է հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ բարդ հարաբերությունների պատճառով։
«Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն, մի քանի տարի խաղալ և դանդաղորեն պատրաստվել կարիերայիս ավարտին։ Ես կարոտում էի Հայաստանը, բայց «Փյունիկում» դժվարություններ ունեցա մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, և Հունգարիան դարձավ կարիերաս շարունակելու առաջին տարբերակը։ Ես ոչինչ չէի սպասում, պարզապես ուզում էի հեռանալ և հայտնվեցի այստեղ։ Ես նրան վաղուց էի ճանաչում, մենք ֆուտբոլ էինք խաղում նաև միմյանց դեմ։ Շատերն ինձ ասում էին, որ միասին չենք աշխատի և այդպես էլ եղավ։ Ես այլևս չեմ աշխատի նրա հետ։ Ես նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան։ Իմ կարիերայի ընթացքում շատ մարզիչներ եմ ունեցել, և երբեք խնդիրներ չեմ ունեցել նրանցից ոչ մեկի հետ։ Ես դեռ կապի մեջ եմ նրանցից շատերի հետ։ Միայն երկու մարզիչ կար, որոնց հետ չաշխատեցի, և երկուսն էլ հայ են՝ Եղիշե Մելիքյանն ու Գրիգորի Բաբայանն են»,- հայտարարել է Հարոյանը։
Նա նշել է, թե իր համար անսպասելի է եղել Մելիքյանի նշանակումը Հայաստանի հավաքականում։
«Ես ամեն ինչ այլ կերպ էի պատկերացնում, բայց սա ֆուտբոլ է և կյանք, և այդպես է ամեն ինչ գործում։ Ես արդեն 33 տարեկան եմ։ Ես այդքան էլ երիտասարդ չեմ, որ ինչ-որ բանի միջով անցնեմ։ Ազգային հավաքականը շատ բան է տվել իմ կարիերային։ Ես առաջին անգամ խաղացել եմ Հայաստանի կազմում 15 տարի առաջ և գործնականում երբեք բաց չեմ թողել որևէ մարզական հավաք։ Ոչ ոք չի կարող իմ մասին վատ բան ասել։ Հայաստանն իմ երկիրն է, և ես շատ հայրենասեր եմ, ինչը բոլորը գիտեն։ Բայց ես չեմ ուզում աշխատել այս մարզչի հետ, որովհետև գիտեմ, որ դա չի ստացվի, և նույնիսկ չեմ ուզում փորձել», - ասել է Հարոյանը։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44