ARM | RUS |

Դուք շարունակեցիք Ձեր առաջնորդի ու թիմակիցների նման մնալ ցինիկության ու անպատկառության շապիկի մեջ. Դեմոյանը՝ Անդրեասյանին

12.09.25 | 14:33

Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որում մասնավորապես ասվում է.

«Տիկի´ն Անդրեասյան,

Ազգային ժողովում Ձեր վերջին ելույթը ստիպեց ինձ դիմել Ձեզ հենց այս ձևաչափով: Համարեք սա և´ նախազգուշացում, և´ հորդոր: Սկզբում ինձ թվաց, թե այն հոգեբանական ընկճվածությունը, որը դաջված էր Ձեր դեմքին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում թույլ տված կոպտագույն սխալների ու վանդալիստական գործողությունների արդյունքում հուշարձանին հասցված անվերականգնելի վնասի գիտակցման հետևանք է:

Ավաղ, ոչ: Դուք շարունակեցիք Ձեր առաջնորդի ու Ձեր թիմակիցների նման մնալ ցինիկության ու անպատկառության շապիկի մեջ:

Արդեն որերորդ անգամ Դուք փորձում եք կոծկել ակնհայտն ու անհերքելին և դա Ձեր թիմակիցների ճանաչելի ձեռագիրն է: Դուք ոչ միայն նմանվել եք նրանց, ում թիրախավորում ու քննադատում էիք չարածների ու վատ արածների համար, այլև չեք գիտակցում, որ դարձել եք նրանցից ավելի վատն ու մերժելին:

Դուք ընդամենը մի տեսակ եք, ով շատ լավ է իրեն զգում, իր նմաններով շրջապատված լինելով: Դուք նաև մի տեսակ եք, ով չի գիտակցում, թե ի՞նչ կմտածեն իրենց երեխաները ծնողների մասին և ի՞նչ կասեն այդ նույն զավակներին, երբ կգա ծնողների արարքների համար հաշվետու լինելու պահը:

Ձեր ու բոլորիս ողբերգությունն այն է, որ Դուք չեք գիտակցում, որ մաս եք կազմել ու ծառայում եք մի ուժի, որի պարագլուխը հեշտորեն կարող է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը և օրը ցերեկով անամոթաբար պղծել ողբերգական ճակատագրի արժանացած միլիոնավոր մարդկանց հիշատակը:

Դուք ծառայում եք մի ուժի, որը հեշտ ու հանգիստ կարող է հայտարարել, որ հանցավոր համաձայնության է եկել ոճրագործի հետ` ևս մեկ ցեղասպանական գործողություն իրականացնելու համար: Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է դա նշանակում և պատասխանատվության ինչ աստիճան ենթադրում:

Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ թե´ հուշահամալիրը և թե´ Հայոց ցեղասպանության թանգարանը մինչ իշխանության գալը, Ձեզ համար մերժելի տեղ է եղել` դատելով Ձեր ելույթներից ու ընտանիքում դավանած արժեհամակարգից, որտեղ հայրենասիրության ու հայկականության վերաբերյալ կա հատուկ ընդգծված ու հանրայնացված կարծիք ու գնահատական:

Ես Ձեզ երբեք չտեսա հուշահամալիր կամ թանգարան այցելելիս այն տարիներին, երբ բողոքում էիք, թե ինչպես ուսուցիչը փորձել էր Արարատ լեռան «մերը չլինելու» պատմությունը ներկայացնել Ձեր զավակին: Իսկ հիմա, ի պաշտոնե, հաճախ եք այցելում հուշահամալիր և դա ցանկանում եք մատուցել որպես հայ մարդու գիտակցված քայլ և պատասխանատվություն: Դիմեք հոգեբանի և մասնագետը շատ հստակ Ձեզ կբացատրի, թե որքանով անհամոզիչ ու կեղծ են Ձեր հերթապահ ձևակերպումները, որոնցով փորձում եք շղարշել ու քողարկել թույլ տված աններելի ու արհամարհական վերաբերմունքը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ:

Ես սպասում էի, որ Ազգային ժողովի ամբիոնից գոնե ինչ-որ մեղմացուցիչ ու ներողամտություն հայցող ձևակերպումներ կհնչեն Ձեր շուրթերից` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հոշոտելու փաստի կապակցությամբ: Փոխարենը կրկին որոշեցիք հոխորտալ, սպառնալ ու արդարանալ ու.. կրկին սուտ խոսել: Նորից ու նորից հայտարարեցիք, թե հուշարձանը երբևիցէ «վերջին ավելի քան 60 տարիների ընթացքում չի վերանորոգվել»: Սա սովորական սուտ չի, սա ողբերգության ևս մեկ դրվագ է, քանի որ հուշահամալիրն ընդամենը 58 տարեկան է …

Դուք, Ձեր թիմակիցներով հանդերձ, բռնաբարել ու սպանել եք մարդկային լինելու ու մնալու ամենակարևոր հասկացողությունն ու հատկությունը` ճիշտն ու ճշմարտախոսությունը: Դուք սուտն ու ստախոսությունը դարձրել եք կենսակերպ ու ապրելաձև, այն այլևս ձեր կյանքի ուղեկիցն ու ինքնության գլխավոր առանցքն է: Ստախոսությունը, երեկվա ասածը չընդունելը, անհերքելիի հետ չառերեսվելը հենց Ձեր գործելաոճն է: Դուք փաստն ու ապացույցը մեր օրերում իջեցրեցիք գերեզման, «պատիվ» ու «արժանապատվություն» հասկացությունները հանեցիք շրջանառությունից, հասարակության մեջ ներդնելով ու գովազդելով մարդկային ամենանաստոր հատկանիշը` արածներին ու ասածների համար հաշվետու ու պատասխանատու չլինելը:

Թե որքանով եք շահագրգիռ ու «սրտացավ» հուշահամալիրի վերանորոգման կապակցությամբ, երևաց ակնհայտ այն վերաբերմունքից և գործողություններից, որոնք հետևեցին հանրային բողոքից հետո: Հրապարակված փաստերն ու փաստաթղթերը ևս մեկ անգամ ապացուցեցին, հանցագործություն իրականացնելու ու ազգային հիշողությունն ու արժանապատվությունը ոչնչացնելու Ձեր իշխանության օտարահաճ պատրաստակամությունը:

Ասվածի լավագույն վկայությունն է նաև հակապետական ու հակաազգային այն քաղաքականությունը, որը որդեգրել եք հանրակրթական դպրոցի դասագրքերի պատրաստման գործում: Նույն ցինիկ անպատկառությունն ու ստոր գործելաոճը, որի թիրախում մեր երեխաներն են ու ապագայում մեր լինելիության հարցն է: Եվ դա անում եք գիտակցված, անամոթաբար, արածի ծանր հետևանքները շատ լավ հասկանալով:

Դուք այն անձն եք, ով կարող է մասնագետների հրավիրել քննարկման, սակայն քննարկման հենց սկզբում, հրավիրյալների կարծիքը չլսելով, հայտարարել, թե ինչքան էլ վատը լինեն դասագրքերը, միևնույն է, դա պետական քաղաքականություն է, հետևաբար դրանք չեն հանվելու գործածությունից: Նույն օրը, Ձեզ հետ հանդիպման պահին, ոստիկանական հաշվարկը ահաբեկում է պատմության խոտան դասագրքի դեմ բողոքող մեր գործընկերոջ ընտանիքին` լռություն պարտադրելու համար: Դուք հենց այդ ահաբեկիչն եք ու ահաբեկչական գործողության խորհրդանիշը:

Ձեր աշխատանքի ու կենսափիլիսոփայության ցածրակարգ լինելու մեկ այլ վկայություն է տպագրությունից առաջ դասագրքերում տողերիս հեղինակի ու մյուսների կողմից սխալների ու վրիպակների հիշատակումից հետո դրանց մուտքագրումն է վերջնական տարբերակում: Սակայն նույնիսկ այդ պարագայում, դասագրքերը չեն դադարում խոտան համարվել և գնահատվել որպես մեր երեխաների դեմ իրականացված հանցագործություն: Ապացույցն այն գրախոսականներն են, որոնք հրապարակվել են իմ ու գործընկեր պատմաբանների կողմից:

Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այլևս վերածվել եք անհաղթահարելի ու օրինականացված կոռուպցիայի ու հակազգային քաղաքականության խորհրդանշանի:

Առաջարկս մեկն է. հարուցեք քրեական գործ, հետաքննեք Ձեր և Ձեր նախկինների օրոք Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած բոլոր հանցագործությունները, կամ միջամտեք, որպեսզի արգելանքից հանվեն արդեն իսկ հարուցված քրեական գործերը, որպեսզի դրանք մտնեն դատաքննության փուլ: Այնժամ կտեսնեք, թե ով եք Դուք և ինչ «պանծալի» գործընկերներով եք շրջապատված:

Վերջում կասեմ ընդամենը մեկ բան` հեռացե´ք ի սեր Աստծո, հեռացե´ք հանուն Ձեր զավակների, որոնց համար անտանելի մի խարան եք թողնելու, որը կրելու են իրենց ողջ կյանքի ընթացքում»:


Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01