«Մենք այստեղ ենք մի քանի պահանջով, մեսիջով։ Միգուցե Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ներսում չէ, միգուցե գնացել է, բայց հասցեատերը, հրավիրողն այս մարդիկ են»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու իրենց անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը:
«Թուրք բանագնացը երբ որ գալիս է Հայաստան, թող ոչ միայն հանդիպի Փաշինյանի ու նրա խմբի հետ, այլ հանդիպի հայ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ներկայացնում են իրականությունը։
Մենք ուզում էինք այսօր հանդիպել թուրք բանագնացին և նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան, ծանոթացնել Բաքվում գերության մեջ գտնվողների ընտանքիների անդամների հետ, ուղեկցել Եռաբլուր՝ ցույց տալու, թե ինչ վիճակ է իրական Հայաստանում»,- ասաց նա։
Գ. Սարգսյանը նշեց, որ իրենք ուզում էին Քըլըչին հիշեցնել. «2020 թվականի պատերազմի օրերին Փաշինյանը Թուրքիայի մասին խոսելուց արտահայտվում էր, որ Թուրքիան տարածաշրջան գալիս է նոր ցեղասպանությամբ։ Փաշինյանն այսօր վարում է թուրքական քաղաքականություն, բայց հայ ժողովուրդն իրականությունը գիտի՝ Թուրքիայի նպատակն այս տարածաշրջանում առանց հայերի Հայաստան ունենալն է և այն «խաղաղությունը», որը Արևմտյան Հայաստանում է, Արցախում է։
Մենք դեմ ենք այդ քաղաքականությանը։ Թուրքիան 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն իրականացրեց, նույն քաղաքականությունն իրականացրեց Արցախում։ Արցախում փաստացի տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում։
Այդ քաղաքականությունը Թուրքիայում չի փոխվել։ Հայ ժողովրդի երիտասարդները գիտեն այդ մասին, չեն ուրանալու, մոռանալու։ Ռուբինյաններն ու Փաշինյանները հայ ժողովրդի ճակատագիրը չեն որոշելու։ Մենք ուզում էինք այդ ուղերձը փոխանցել Քըլըչին»,- ասաց Գ.Սարգսյանը։
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34