«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձեւավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձեւակերպումների հետեւում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից եւ վերածվել գործնական քաղաքականության։ Արարատ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիքներից, եւ հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրն սպասում է նաեւ պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբբենարաններում փոխարինվել է QR կոդով։ Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է. «պետականության զարգացումը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձեւերի խրախուսում»։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչեւ փառատոն, գրականությունից մինչեւ կերպարվեստ, բոլորը պետք է ենթարկվեն «Իրական Հայաստանի»՝ վարչապետի պատկերացրած ճաշակին, ասել է թե՝ գրաքննվեն իշխանությունների սրտով։ Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձի հետեւանքները։ ԽՍՀՄ-ում պարտադրված «սոցիալիստական ռեալիզմը» արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում էր համակարգին։ Ազատ մտածողները լռեցվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ՝ «Իրական Հայաստանի գեղագիտություն» անվան տակ։ Արդյունքում մենք կանգնած ենք վտանգավոր իրողության առաջ. պետությունը ոչ միայն վերաշարադրում է պատմությունը եւ նսեմացնում ազգային խորհրդանիշները, այլեւ փորձում է թելադրել՝ ինչպես պետք է մտածի ու արտահայտվի հայ արվեստագետը։ Իսկ երբ մշակույթը դառնում է կառավարության որոշման կետ, այն դադարում է ազատ ու կենդանի լինելուց եւ վերածվում է քարոզչական արտադրանքի»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44