Irakanum.am –ը գրում է. «Վերջին օրերին հանրային քննարկման թեմա է դարձել առողջապահության նախարարի տարբեր և իրարամերժ պատասխանները՝ ճառագայթային բուժման ծառայության փոխհատուցման գների վերաբերյալ։ Երեկ էլ Irakanum.am-ը այդ հարցն ուղղեց նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին։ Տիկինը` դասական ՔՊ-ական չինովնիկի նման փորձ արեց մանիպուլացնել, իսկ հետո, երբ հարցը բարձրացվեց Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ վերջինս էլ հայտարարեց, թե լրացուցիչ պարզաբանումներ պետք է ստանա, Ավանեսյան Անահիտը «նեղսրտել» եւ ստատուս է գրել, հարցը տվող լրագրողին էլ մեղադրել պատվիրված հարց տալու մեջ։
Ակնհայտ է, որ նախարարի պաշտոնում հայտնված տիկինը, սեփական արշինով է չափում դիմացինին, եւ իրեն դուր չեկող հարցերը որակում պատվիրված։
Հիմա հատուկ Ավանեսյան Անահիտի համար, ընդգծում ենք.
Լրագրողի հարցին, թե ինչու է նույն ծառայությունը պետությունը գնում տարբեր գներով՝ պետական և մասնավոր բուժհիմնարկներից, նախարարն առաջին պատասխանում հայտարարեց, որ «Ֆանարջյանի» անվան հիվանդանոցում գործընթացը դեռ գնահատման փուլում է, այդ պատճառով մեկ սեանսի համար սահմանվել է 40.000 դրամ փոխհատուցում, մինչդեռ մասնավոր կենտրոններում՝ 64.000 դրամ։
Սակայն արդեն նախարարություն վերադառնալուց հետո, սոցիալական ցանցերում հրապարակած գրառմամբ նա ներկայացրեց բոլորովին այլ բացատրություն՝ փորձելով ցույց տալ, որ պետական հաստատությունում ավելի էժան գին սահմանելը արվել է իբր հիվանդների համավճարը նվազեցնելու համար։
Այս հակասական պարզաբանումները թույլ են տալիս անել մի շարք կարևոր եզրակացություններ․
Պետությունը նույն ծառայությունը կարողանում է գնել պետական հիմնարկից 40.000 դրամով, սակայն անիմաստ վատնում է լրացուցիչ 24.000 դրամ, գնելով այն մասնավորից։
Առողջապահության նախարարությունը մեկ ծառայության գնահատման գործընթացը չի կարողացել ավարտել արդեն մոտ 6 ամիս։ Սա լուրջ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչպես են նույն անձինք պատրաստվում իրականացնել պարտադիր ապահովագրման համակարգը, որտեղ պետք է գնահատվեն հազարավոր ծառայությունների համապատասխանությունը չափորոշիչներին։
Նախարարի տրամաբանությամբ մասնավոր հաստատությունում բուժվող պացիենտը ստիպված է ավելի մեծ համավճար վճարել, քան պետականում բուժվողը։ Սա հակասում է արդարության և մրցակցային հավասարության սկզբունքներին։
Ամենակարևոր հետևությունն այն է, որ առողջապահության նախարարը ոչ կոմպետենտ է, իսկ համակարգում իրականացվում է մանիպուլացիա և աշխատանքի իմիտացիա։
Հավելում․ Հարկ է նշել, որ Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Թուրքիայում և գրեթե բոլոր ԱՊՀ երկրներում նորագույն ճառագայթային բուժումն ամբողջությամբ անվճար է։
Եվ վերջում, որպես բարի խորհուրդ մասնագիտությամբ իրավաբան նախարարին՝ առաջարկում ենք պետպատվերի փոխհատուցման գինը իջեցնել մինչև 30.000 դրամ և ապահովել բոլոր պացիենտների անվճար բուժումը պետպատվերի շրջանակում՝ առանց սոցիալական խմբերով սահմանափակման»։
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03