«Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ–ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով. ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ արդեն իսկ կան ընդհանուր պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Վաշինգտոնի հռչակագրում․
«Այդտեղ հստակ արձանագրված է, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ փոխադարձ առավելություններով»։ Հարցին՝ ինչո՞ւ է փաստաթղթում Հայաստանի մասին հատվածում բացակայում «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումը՝ Միրզոյանը պատասխանեց․ «Իսկ անխոչընդոտն ի՞նչ է։ Հայաստանի պարտավորությունները դրա վերաբերյալ ամրագրված են տասնյակ միջազգային փաստաթղթերում ու կոնվենցիաներում, և դրանք վերաբերում են ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններին»։ Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ նախարարը նշեց․ «Մենք պայմանավորվել ենք միայն այն մասին, ինչ գրված ու հրապարակված է։ Մնացած բանավոր մեկնաբանությունները էական չեն։ Ինչպես նախաստորագրման պահին, այնպես էլ դրանից առաջ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի սկսել ստորագրման տեղի ու ժամանակի վերաբերյալ խորհրդակցությունները։ Հիմա էլ պատրաստ ենք»։
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03