Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հերքեց լուրերը, թե վիրավոր անձը ոստիկան է։
Սարգսյանի խոսքով՝ ՆԳ նախարարը Վաղարշապատի բաժնում է, գլխավորում է աշխատանքները։
«Վաղ է որևէ վարկածի մասին այս պահին հաստատապես խոսել, քննարկվում են առաջ քաշված բոլոր վարկածները, ՆԳՆ-ի համար սա սկզբունքային հարց է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել: Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
10:09
09:55
09:46
09:34
09:17
09:03
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27