Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում որոշում կայացրեց, որով Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունում (Եվրաջասթ) համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ) կնշանակի։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) իրավասության շրջանակը բավական լայն է, հանցավորության դեմ պայքարի համատեքստում ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, մարդկանց և օրգանների թրաֆիքինգի, առևանգման և համանման մի շարք այլ հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտները։
Համաձայնագրով նախատեսվում է Եվրաջասթի և Հայաստանի պատկան մարմնի միջև ուղիղ կապ հաստատել, ինչը նպաստելու է անդրսահմանային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների սահուն ընթացքի ապահովման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակմանը։
Այս որոշման ընդունմամբ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ), որի շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը, ինչը, իր հերթին, կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմնինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը:
17:48
17:47
17:35
17:02
16:55
16:45
16:30
15:33
13:06
12:35
12:05
12:05
11:33
11:12
09:52
09:45
09:33
09:16
09:03
18:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31