«Իրավունք» թերթը գրում է.
«Ըստ քաղաքապետարանի աղբյուրի` թեեւ Ավինյանը, այսպես ասած, ծայրը ծայրին մտավ ՔՊ նոր վարչության կազմ՝ տղամարդկանց ցուցակով ընդամենը նախավերջին տեղով, բայց դա նրան առանձնապես չի մտահոգել: Ավելին, որ իրեն զգում է հաղթողի դիրքերում: Բանն այն է, որ Ավինյանի համար այս պահին խնդիրը վարչության կազմում լինել-չլինելն էր, այլ ոչ թե առաջնային դիրքերում լինելը: Բարձր տեղերի հավակնորդների հիմնական նպատակը կուսակցության առաջնային դիրքերում լինելով, ապագա պաշտոնների բաժանմանը համեղ պատառ ստանալն է: Իսկ ահա Ավինյանն այդ առումով անխոցելի դիրքում է. նա ընտրված պաշտոնյա է եւ անգամ առաջիկա ընտրություններին ընտրացուցակներում լինելու խնդիր չունի: Իսկ ահա վարչության կազմում չհայտնվելը նրա համար մի վերջին ահազանգ կդառնար, որ Փաշինյանը վերջնականապես է խաչ քաշել իր վրա, եւ այդ դեպքում առաջանում էր քաղաքապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը: Աղբյուրը շշնջում է, թե իբր հենց դա էլ Ավինյանը դարձրել է հիմնական խաղաթուղթ՝ ակնարկ հղելով վերեւներին, որ չընտրվելու դեպքում ինքնակամ չի հեռանա: Փաշինյանը, եթե ուզում է, թող մտածի հեռացնելու մասին, որը խնդիր է: Առջեւում ԱԺ ընտրություններ են, եւ ավելորդ սկանդալը Նիկոլին ամենեւին էլ պետք չէ: Մինչդեռ, այդ աղմուկը կդառնար անխուսափելի, հաշվի առնելով, որ եթե Ավինյանին պարտադրվեր հրաժարական, ապա սա կլիներ երկրորդ դեպքը, երբ Նիկոլն իր իսկ դրած Երեւանի քաղաքապետին ստիպում է հեռանալ: Ու դա աշխատեց: Այլ հարց, որ «պոչի» տեղերում լինելը մնում է ահազանգ, որ սուրը դեռ գլխին կախված է»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44