ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների դերը թերագնահատել կամ հակառակը՝ գերագնահատել պետք չէ, քանի որ առաջնային այլ նպատակներ կան։
«Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժում։ Սա գլխավոր նպատակն է»,- թվարկել է ՀԱԿ փոխնախագահը։
Այդ համախմբման հիմքում կլինի՞ ՀԱԿ-ը, կմասնակցի՞ արդյոք ընտրություններին։ Այս հարցին ի պատասխան Զուրաբյանը հիշեցրել է, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը Հայաստանին բերել է անկախություն, ղեկավարել 7 տարի, հետագա քաղաքական գործընթացներում էլ լուրջ դերակատարություն է ունեցել։
«Բնականաբար, մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Տեր-Պետրոսյանը՝ որպես հիմնադիր նախագահ, նույնպես ունի պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է, որովհետև Հայաստանի հետագա ղեկավարները շեղվեցին այն գծից, որը նա նախատեսում էր խաղաղության հաստատման առումով՝ ուժի դիրքերից խաղաղության հասնելու ճանապարհով։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ խեղճ վիճակում է հայտնվել մեր երկիրը, ինչքան ծանր պարտությունների ու կորուստների բովով է անցել։ Այս պայմաններում ո՛չ հիմնադիր նախագահը, ո՛չ էլ այն քաղաքական ուժը, որը նա ղեկավարում է, չեն կարող անտարբեր մնալ»,- շարունակել է Զուրաբյանը։
13:36
13:21
13:06
12:52
12:36
12:19
12:02
11:45
11:40
11:32
11:24
11:12
10:58
10:36
10:16
10:02
09:44
09:16
09:02
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56