«Մենք ամբողջությամբ կիսում ենք Ազգային ժողով ներկայացված հայտարարությունում առկա փաստերը, հանգամանքները, հիմնավորումները»,- ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ ներկայացնում է «Հայաստան» խմբակցության ու դաշինքի դիրքորոշումը՝ նախագծի, դրանից բխող անվստահության գործընթաց սկսելու վերաբերյալ։
Նա նշեց, որ իրենք վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ «Նիկոլ Փաշինյանի կառավարության շրջանում բազմաթիվ անգամ խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով, Փաշինյանին պաշտոնազրկելու իրավաքաղաքական հիմքերն անհերքելի են»։
«Մեր դիրքորոշումը նախագծին կողմ է, հանձնաժողովի նիստում, Ազգային ժողովի լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք տեսել են իմպիչմենտով իշխանափոխության հասելու ճանապարհը. «Ինչո՞ւ մինչև հիմա չենք եկել խորհրդարան, այս հարցը չի մտնել խորհրդարանի օրակարգ։ Բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ խորհրդարան մտնելու և հաջողություն հասնելու համար։
Մեր գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի դեմս ՀՀԿ-ի, ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը, հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Մեր հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը եղել է հետևյալը՝ մենք միանում ենք իմպիչմենտի գործընթացին, հրապարակել ենք մեր ստորագրությունները, ասել ենք՝ եկեք, արձանագրենք, որ «Հայաստան» խմբակցությունը միացված է և ուժերը կենտրոնացնենք իշխանական պատգամավորների վրա՝ փորձելով ունենալ պակասող ստորագրություններն ու սկսենք գործընթաց։
Անցել է 3-4 ամիս, մեր գործընկերները հայտարարել են, որ պրոցեսը առաջ չի գնում նաև այն պատճառով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն ստորագրել այն ձևաթղթի տակ, որը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Հետևաբար, հաշվի առնելով նոր իրողությունը, ես մեր խմբակցության պատգամավորների 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու այդ գործընթացին, ֆիքսելու, որ մեր ստորագրություններ կային ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ հիմա։
Եթե դա չբավարարի ու ֆիքսվի, որ դա տեխնիկական խնդիր է, այս ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք ակնկալում են ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները, այս դահլիճում տալ իմպիչմենտի գործընթացի իրական մեկնարկը՝ ունենալով իրենց ամբողջական աջակցությունը։
«Ակնկալում եմ գործնական լուծումներ, առաջարկներ, անելիքներ ու նաև ճանապարհային քարտեզ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
15:45
15:31
15:15
14:59
14:36
14:32
14:06
13:55
13:36
13:21
13:06
12:52
12:36
12:19
12:02
11:45
11:40
11:32
11:24
11:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56