«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը փաստացի մեծամասնություն է ստացել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես և սպասելի էր, եվրոչինովնիկների կողմից հիացական հայտարարություններ եղան:
Ոչ պակաս պաթետիկ ու ոգևորված էին հայաստանյան «արևմտամետների» արձագանքները, որոնք նշում էին, թե հաջորդ տարի Հայաստանն էլ պետք է գնա այդ նույն ճանապարհով: Սոցցոոանցերում տարբեր գրառումներով այս տեսակետը պաշտպանում էին նաև մի շարք քպականներ:
Ըստ փորձագետների, սա կարող է նշանակել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, այն է՝ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը «սրևմտամետների» ու «ռուսամետների» բաժանելու միջոցով: Սակայն բանն այն է, որ Հայաստանում դա դժվար կլինի անել: Ճիշտ է, ՔՊ-ն ու իր սատելիտ մի քանի փոքր կուսակցությունները կփորձեն ընդդիմադիր դաշտը որակել որպես «ռուսահպատակներ», «5-րդ շարասյուն» և այլն, ինչի նշանները կան, այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ մեր երկրում կան ընդգծված, նույնիսկ ծայրահեղական «արևմտամետներ», սակայն ընդգծված ռուսամետ ուժերը քիչ են (եթե կան):
Ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ, նրանք առավելապես ազգային արժեքների կողմնակիցներ են և հանդես են գալիս պետականամետության ու արտաքին քաղաքական հարաբերություններում հավասարակշռվածության և սթափ դատողության դիրքերից: Այսինքն, պայքարը լինելու է ոչ թե արևմտամետների ու ռուսամետների, այլ իշխանության (այդ թվում՝ կից սատելիտների) ու հայամետ, հայաստանամետ ուժերի միջև:
Այս ամենին հավելենք, որ Մոլդովայում Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ: Այս գործոնը ևս Հայաստանի ընտրություններում չի աշխատելու:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:16
14:02
14:00
13:42
13:15
13:05
12:45
12:33
12:09
11:59
11:45
11:33
11:16
11:02
10:45
10:26
10:12
09:54
09:44
09:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44